Նոյեմբերի 13-ին, հերթական «դատավարության» ժամանակ, Ադրբեջանի դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, պաշտպանության բանակի նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանի, խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի համար։ Դատախազությունը պահանջել է նաև, որ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեն 20 տարվա ազատազրկման:               
 

Աղոթարան

Աղոթարան
20.11.2015 | 00:02

Ազատի՛չդ Քրիստոս,
ազատի՛ր ինձ
ձմեռային մեղքերի
դառնաշունչ
հողմերից,
պայծառացրո՛ւ և
ջերմացրո՛ւ խավարած
ու սառած հոգիս,
և ցողի՛ր Քո շնորհի
ջերմության ցողը
սրտիս խորհուրդների
անդաստանում։


Սուրբ Եփրեմ ԽՈՒՐԻ

Դիտվել է՝ 1526

Մեկնաբանություններ